Անձնական տվյալների մշակում

ՀՀ պետական պահպանության ծառայության պաշտոնական տեղեկատվական կայքում Ձեր անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Անձնական տվյալների մշակման, պահպանման և արխիվացման գործընթացներն իրականացվում են ՀՀ օրենսդրական ակտերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության «Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման» ուղեցույցին համապատասխան:ՀՀ պետական պահպանության ծառայությանը Ձեր կողմից տրամադրված տվյալները օգտագործվելու են բացառապես ծառայողական կամ աշխատանքային նպատակներով, և չեն օգտագործվելու անձնական կամ որևէ այլ նպատակով:Տրամադրելու դեպքում՝ ձեր անձնական տվյալներին հասանելիություն ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ՝ պայմանավորված անձնական տվյալների մշակման հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների կատարման հետ։ Ծառայության կողմից կիրառվում են տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման համապատասխան եղանակներ և անվտանգության միջոցներ՝ տվյալները անիրավասու ներխուժումից, փոփոխումից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու ուղղությամբ։Եթե գտնում եք, որ անձնական տվյալների պաշտպանության հարցում որևէ կերպ խախտվել են Ձեր իրավունքները՝ կարող եք համապատասխան դիմում ներկայացնել Անձնական տվյալների պաշտպանություն իրականացնող լիազոր մարմին՝ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։
phone